Կրթական հետազոտություն կատարելու մրցույթի հայտարարություն

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը հրավրում է սոցիոլագիական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններին (ՍՊԸ, ՀԿ, ՊՈԱԿ և այլն) և/կամ հետազոտական խմբերին գնառաջարկ ներկայացնելով մասնակցել հետազոտություն կատարելու մրցույթին:

Ժողովրդակարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ 2014-2015թթ իրականացնում է «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքի մշակույթի և կարողությունների ձևավորումը հայաստանայն հանրակրթական դպրոցներում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում անցկացնել երկու հետազոտություն 2014 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ժողովրդավարական կառավարման ոլորտում Կոտայքի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների վարչական աշխատողների, դպրոցական և աշակերտական խորհուրդների անդամների գիտելիքները, վերաբերմունքը, փորձառությունը և վարքը «Ժողովրդավարությունը և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում»  ծրագրի իրականացումից առաջ և իրականացումից հետո:

Մրցույթին մասնակցլու համար դիմող կազմակերպությունները, խմբերը պետք է ներկայացնեն ուսումնասիրության նախնական ծրագիրը (հետազոտության ընտրանքը, մեթոդաբանությունը, գործիքները –  ոչ ավելի քան 2 էջ), ժամանակացույցը, գնառաջարկը, ինչպես նաև նմանատիպ աշխատանքի իրենց ունեցած փորձը:

Պահանջվող նյութերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` Գնառաջարկ վերնատառով մինչև սթ. հունիսի 10-ը:

Ընտրված կազմակերպության կամ խմբի հետ կկնքվի ծառայության մատուցման պայմանագիր:

Logo UNDEF as JPG

 

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.