«Ժողովրդավարական կրթության հայակական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն Փոխըմբռնման հուշագիր կնքեց ՀՀ ԿԳՆ-ի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը  ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է  աջակցություն  Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆինանսական և քաղաքացիական կրթության  (ԺԿՄԻԿ) զարգացմանը:

 

Կարևորելով համագործակցությունը՝  նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարությունը փորձում է հնարավորինս ընդլայնել հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը. «Մենք բարձր ենք գնահատում հասարակական կազմակերպությունների բոլոր նախաձեռնությունները: Մեր իրականության մեջ կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ գործունեություն են ծավալում, աջակցելով մեր աշխատանքներին և մեզ հետ միասին ունենալով ընդհանուր նպատակներ»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով՝ «Հայկական Սիվիտաս» հասարակական կազմակերպության գործունեությունը  գնահատելի է մասնավորապես քաղաքացիական կրթության, ինչպես նաև վերջին շրջանում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ դիտարկվող ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության զարգացման ասպարեզում:

Կազմակերպության տնօրեն Ա. Շագաֆյանն ընդգծել է, որ իրենց համար չափազանց կարևոր է ԿԳՆ-ի հետ համագործակցությունը, որը հնարավորություն կտա իրենց աշխատել ավելի համակարգված և նպատակային. «Կրթության ոլորտում հասարակական կազմակերպությունների  գործունեությունը կարևոր է, սակայն այն չի կարող թիրախավորված և նպատակային լինել, եթե չի համաձայնեցվում է նախարարության հետ»,- իր խոսքում նշել է Ա. Շագաֆյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին համագործակցության առաջարկն ընդունելու համար:
Համագործակցության հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, համապատասխան տեղեկատվության փոխանակում,  ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթության ոլորտում փորձագիտական և մասնագիտական  միասնական ներուժի օգտագործում, պետական մարմինների, տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների իրականացում:
Առանձնակի կարևորվում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ներառական կրթության  նպատակների իրականացումը, ինչպես նաև հանրակրթության որորտում քաղաքացու ֆինանսական գրագիտության չափորոշիչների և ծրագրերի ստեղծումը:

Mr. Levon Mkrtchyan, the RA Minister of Education and Mr. Aleksnader Shagafyan signed a Memorandum in the sphere of Education in the field of democracy and human rights.

“The Ministry of Education allows non-governmental organizations to get involved in its daily operations. And we have such organizations, cooperation with which gives effective results. Work with your organization is really appreciated,” Minister Levon Mkrtchyan said, expressing hope that the joint work in the upcoming 3-4 years would be more mapped.

Alexander Shagafyan also highlighted the cooperation, which is being launched by this Memorandum. “There is no need to say, how important is to put such cooperation on the official basis.” Note that this memorandum is intended to support the development of democracy and human rights education programs in Armenia; promote the extension of democracy and human rights education in the system of secondary and higher education. For this purpose it is planned to implement joint projects, exchange of relevant information, application of the joint potential of professional expertise in the field of democracy and human rights education. The implementation of inclusive education objectives stipulated by the RA Law “On General Education”, as well as creation of financial literacy standards and programs for the citizens, introduction of anti-corruption programs in the education field, formation system of integrity and honesty values is especially highlighted.

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.