«Կառուցողական երկխոսության հանձնառություն»

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»-ը 34 ամիս տևողությամբ ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ կոնսորցիումով:

Ծրագրի շրջանակներում ուժեղացվելու են 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ՔՀԿ-ների կարողությունները և հանրային վերահսկողության մեխանիզմները, կազմակերպվելու են ՔՀԿ-ների ուսուցում՝ տարբեր հմտությունների վերաբերյալ, ներառյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը), փաստերի հիման վրա քաղաքականության վերլուծությունը, ՔՀԿ-կառավարություն երկխոսության կառուցումը, կոալիցիաների ստեղծումը:

Բացի այդ, մարզերի՝ ռազմավարական նշանակության վայրերում հիմնադրվելու են ՔՀԿ-ինկուբատորներ, ովքեր զբաղվելու են ՔՀԿ-ների կարողությունների հզորացմամբ մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման գործընթացում:
Այնուհետև, պետական լիազոր մարմինների հետ համատեղ վեր են հանվելու 9 տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ համատեղ՝ Կառավարություն-ՔՀԿ կառուցողական երկխոսության ձևաչափով մշակվելու են վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված հանրային քաղաքականություններ:

 

The “Commitment to Constructive Dialogue” is a 34 months’ action implemented with the financial support of the European Union by a Consortium of civil society organizations, which are “Armenian Lawyers’ Association”, Agora Central Europe o.p.s (an NGO from the Czech Republic), Armenian Center for Democratic Education-CIVITAS, “International Center for Human Development” Public Organization, SME Cooperation Association and Union of Communities of Armenia.

The project was launched on 15 December 2016.

The objective of the Action is to strengthen the capacity and the mechanisms of public monitoring of CSOs which work in 9 different areas. Training of CSOs in a range of skills including monitoring, evidence-based policy analysis, CSO-government dialogue, coalition building will be carried out in the scope of the project.

In addition CSO incubators will be established at strategic locations in the marzes (the incubators will focus on strengthening CSO abilities in monitoring and policy-making).

Further, the issues that exist in 9 different areas will be raised in collaboration with authorized state bodies and then public policies aimed at solving the identified problems will be developed in CSO-Government dialogue format.

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.