Ամփոփվեց «ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱԽԱԳԻԾ. ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցում. ֆինանսական կրթման խրախուսումը նախագծային ուսուցման միջոցով» ծրագիրը

Ամփոփվեց «ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱԽԱԳԻԾ. ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցումֆինանսական կրթման խրախուսումը նախագծային ուսուցման միջոցով»  ծրագիրը, որը մեկնարկել էր սույն թվականի մարտի 20-ին։ 

ՀՀ Կենտրոնական բանկի և Հայկական-ՍԻՎԻՏԱՍ, ՀԿ-ի համատեղ իրականացված ծրագրի արդյունքում Հասարակագիտություն առարկան դասավանդող ընդհանուր թվով 62 ուսուցիչ ՀՀ Լոռու, Տավուշի և Կոտայքի մարզերից մասնակցեցին ֆինանսական գրագիտության գիտելիքների և կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փորձարկեցին իրենց սովորողների հետ, ստեղծեցին ֆինանսական գրագիտությանը և ֆինանասական հիմնախանդիրների ուոսուցմանը վերաբերող ուսումնական նյութեր՝ դասապլաններ, Հոդվածներ, PPT-ներկայացում և այլն։ 
Մասնակից ուսուցիչների կողմից ստեղծված ֆինանսական գրագիտության վերաբերող դասապլանների և հոդվածների մի մասը արդեն իսկ պատրաստ է։ Մենք կշարունակենք աշխատել մյուսների հետ, միաժամանակ կխրախուսենք մեր գործընկերներին զարգացնել իրենց կողմից ստեղծված այս նյութերը և նախապատրաստել դրանք տպագարության համար։

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.