ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցում. ֆինանսական կրթման խրախուսումը նախագծային ուսուցման միջոցով

Սույն թվականի մարտի 20-ից մեկնարկեց  «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱԽԱԳԻԾ. ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցում. ֆինանսական կրթման խրախուսումը նախագծային ուսուցման միջոցով»  ծրագիրը, որի տևողությունը 6 ամիս է։

Ծրագրի նպատակն է Հասարակագիտություն առարկայի շրջանակներում ֆինանսական գրագիտության խնդիրների արծարծումը, մեկնաբանումը, քննարկումը և ուսուցիչների ու աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը  նախագծային ուսուցման միջոցով։

Ծրագիրը բաղկացած է 2 փուլերից։

Առաջին փուլի ավարտին ՀՀ երեք մարզերի թվով 60 դպրոցների Հասարակագիտություն առարկայի ուսուցիչներ երկօրյա վերապատրաստում են անցել՝ «Ֆինանսական կրթություն. ուսումնաօժանդակ ձեռնարկ ավագ դպրոցի ուսուցիչների համար» ձեռնարկի բովանդակության հենքի վրա։ Սեմինար-դասընթացները իրականացվել են Վանաձորում (մարտի 27-28), Հրազդանում (մարտի 30-31) և Դիլիջանում (ապրիլի 8-9)։

Երկօրյա վերապատրաստման ընթացքում ուսուցիչները խորապես ուսումնասիրեցին ձեռնարկի բովանդակությունը, միաժամանակ հնարավորություն ստացան զարգացնելու նորարական մեթոդներով դասեր և նախագծային ուսուցման ուսումնական պլաններ կազմելու իրենց կարողությունները։

Ծրագրի երկրորդ փուլում ուսուցիչներն իրենց սովորողների հետ կվարեն և կփորձարկեն սեմինարի ժամանակ ներկայացված թեմաները իրենց իսկ կազմած դասապլաններով։ Վերապատրաստման մասնակից յուրաքանչյուր ուսուցիչ «Ֆինանսական կրթություն. ուսումնաօժանդակ ձեռնարկ ավագ դպրոցի ուսուցիչների համար» ձեռնարկի հենքի վրա պարտավորվել է կազմել և իր սովորողների հետ վարել առնվազն 1 դաս, որը պետք է պարունակի նախագծային ուսուցման բաղադրիչ։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

“Project Citizen: Financial and economic issues learning. Encouraging Financial Literacy through Project-Based Learning” project was launched on the 20th of March 2017. A project of 6 months duration is implemented by Armenian Center for Democratic Education-CIVITAS NGO with the support of RA Central Bank.

The main aim of the project is to broaden financial literacy knowledge and capacities among teachers and learners in the framework of Social Studies through project-based learning.

 

The project consists of two main stages.

At the end of the first stage Social Studies’ teachers from 60 schools of 3 Regions in Armenia had a two-day training course based on the content of “Financial Education: Resource Book for High School Teachers”. The trainings were carried out in Vanadzor (March 27-28), Hrazdan (March 30-31) and Dilijan (April 8-9).

During the trainings teachers had an opportunity to study the Resource book deeply, meanwhile broaden their capacities of developing project-based learning curriculum and lessons with creative methods.

During the second stage of the project teachers will test the Resource Book and respective lessons the lessons with their students. All the teachers participating in the training course are required to develop and lead at least one lesson based on “Financial Education: Resource Book for High School Teachers” containing project-based learning component.

 

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.