Կայացավ «Ներառման ռազմավարություններ» ծրագրի ուսումնական ռեսուրսների փորձարկում/սեմինարը

«Ներառման ռազմավարություններ» ծրագրի շրջանակներում Հայկական-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ն սույն թվականի հունիսի 29-ին կազմակերպել էր ծրագրի շրջանակներում ստեղծված ուսումնական ռեսուրսների փորձարկում/սեմինար։ Պատմության ու քաղաքացիական կրթության դասավանադումն ավելի հասանելի  դարձնելու նպատակով ստեղծված ուսումնական ռեսուրսները փորձարկվեցին ավելի քան 60 մասնակիցների՝ այդ թվում պատմության և հասարակագիտության ուսուցիչների, կրթության մասնագետների, կրթական խնդիրներով զբաղվող ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

Հայկական-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ն կոնցեպտների վրա հիմնաված ուսուցման (concept-based learning) ինչպես նաև բազմազան սկզբնաղբյուրների կիրառմամբ որակյալ ուսումնական նյութերի ստեղծման բաց է նկատում և հանձն է առնում այս ուղղությամբ շարունակել աշխատանքը՝ ՀՀ դպրոցների ուսուցիչների համապատասխան կարողությունները զարգացնելու համար։

Ծրագրի մասին՝

Ներառման ռազմավարություններ․

Դարձնել պատմության և քաղաքացիական կրթությունը առավել ներառական և հասանելի

Ծրագիրի նպատակնը պատմությունը և քաղաքացիական կրթությունը առավել ներառական և հասանելի դարձնելն է` հատկապես այն սովորողների համար, ովքեր կրթության առանձնահատուկ կարիքներ և ընդունակություններ ունեն։

Ծրագիրն ընդհանուր առմամբ կտևի 36 ամիս և կավարտվի 2018 թվականի սեպտեմբերին։ EUROCLIO-ն  այս ծրագրի շրջանակներում աշխատում է եվրոպական 6 երկրների ասոցիացիաների և կազմակերպությունների հետ։ Հայաստանի գործընկեր կազմակերպությունը (Armenian CIVITAS), ինչպես նաև Պորտուգալիայի (Agrupamento de Escolas Coimbra Centro) և Սլովենիայի (Zavod za gluhe in ngalusne Ljubliana) դպրոցներն ու երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ Նիդեռլանդներից (Hogeschool van Amsterdam) և Նորվեգիայից (Norges Teknisk-Naturvitenskapelige Universitet) միասին նպատակ ունեն ստեղծելու պարզեցված կրթական աղբյուրներ, զարգացնելու դասավանդողների հմտությունները, բարձրացնելու քաղաքացիական և ներառական կրթության կարևորության մասին գիտակցությունը և ստեղծելու ներառականության ռազմավարության փոխանցելի մոդել, որը կարող է քիչ փոփոխությունների արդյունքում օգտագործվել դպրոցական այլ առարկաների համար ևս։

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.