«Քաղաքացի նախագիծ» 2016 շնորհանդես — 7 մայիսի
«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Քաղաքացի նախագծի ազգային շնորհանդես»-ը։
«Քաղաքացի նախագիծ» 2016 շնորհանդեսին մասնակցում են շուրջ 40 դպրոցներ ՀՀ Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերից, որոնք ուսումնասիրել համայնքային տարբեր հիմնախնդիրներ՝ կապված խմելու ջրի պակասի, մշակելի հողատարածությունների կրճատման, աշխատատեղերի սակավության, սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքների և սպառողների իրավունքների ոտնահարման, ինչպես նաև ֆինանսատնտեսական, կրթամշակութային ոլորտի այլ հիմնախնդիրներ:
Շնորհանդեսը ուղղված է աշակերտների գիտելիքների և կարողությունների զարգացմանը և համայնքների բարելավման համար միասնական ջանքեր ներդնելու գիտակցության խորացմանը: Միջոցառումը աշակերտներին հնարավորություն է տալիս կիսվել իրենց փորձառությամբ՝ իրենց համայնքներում առկա հանրային քաղաքականության խնդիրների բացահայտման, խնդիրների վերաբերյալ տարբեր աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման և գնահատման, իշխանական մարմիններին ուղղված հանրային քաղաքականության մշակման և զարգացման, գործողությունների պլանի պատրաստման վերաբերյալ:
Միջոցառումը կմեկնարկի ժամը 12։00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում։
Կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը։
11:00-11:30 Մասնակիցների ժամանում
12.00-12.30 Պաշտոնական բացում և ողջույնի ելույթներ
- ՀՀ ԿԳ նախարար
- ՀՀ ԿԲ նախագահ
- ՀՊՄՀ ռեկտոր
- Հայկական-ՍԻՎԻՏԱՍ, տնօրեն
12:30-14:30 Աշակերտական նախագծերի ցուցահանդես
14.30- 15.30 Միջոցառման ամփոփում և մասնակիցների պարգևատորում
Մուտքն ազատ է։