«Քաղաքացի նախագիծ. ֆինանսական գրագիտության խրախուսումը նախագծային ուսուցման միջոցով»

Սույն թվականի նոյեմբերի 26-ին և 27-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում  «Քաղաքացի նախագիծ. ֆինանսական գրագիտության խրախուսումը նախագծային ուսուցման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների սեմինար-դասընթացը, որին մասնակցեցին մարզի 3 քաղաքային և 18 գյուղական համայքների 25 ուսուցիչներ։

img_3849

«Քաղաքացի նախագիծ. ֆինանսական գրագիտության խրախուսումը նախագծային ուսուցման միջոցով» ծրագրի նպատակն է նպաստել Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների, ինչպես նաև միջին և ավագ դպրոցի աշակերտների ֆինանսական գրագիտության ավելացմանը, «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաղադրիչի ավելի բովանդակալից դասավանդմանը: Ծրագրի բովանդակային հենքը ՀՀ կառավարության կողմից 2014թ-ի նոյեմբերի 14-ի որոշումն է «ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մասին» (ՖԿԱՌ), ինչպես նաև ՀՀ հանրակրթական դպրոցի Հասարակագիտություն առարկայի պետական չափորոշիչը:

img_3866

Հասարակագիտության ուսուցիչների երկօրյա վերապատրաստումից հետո տվյալ ուսուցիչների աշակերտները ներգրավվելու են իրենց համայնքում և/կամ մարզում  ֆինանսատնտեսական ոլորտի հիմնախնդիրների ուսումնասիրմանը:

Ծրագիրը մեկնարկել է սթ. նոյեմբերի 1-ին և տևելու է մինչև գալիք տարվա մարտ ամիսը։ Այն իրականացվում է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» (Հայկական-ՍԻՎԻՏԱՍ) հասարակական կազմակերպության կողմից Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

On 26th and 27th of November in the framework of “Project citizen: Encouraging Financial Literacy through Project-Based Learning” project a two day training course for teachers of Social Studies took place in Ashtarak, where 25 teachers from 3 cities and 18 countries of Aragatsotn region took part.

img_3875

The aim of “Project citizen: Encouraging Financial Literacy through Project-Based Learning” project is to contribute to the financial literacy of  Social Studies teachers’ as well learners from secondary and high school, more conceptual teaching of “Economics” component in Social Studies subject.  The conceptual base of the project are Government’s decision from November 14, 2014 concerning “RA National Strategy for Financial Education” and national standards for Social Studies subject in secondary schools.

After the teachers’ training their learners will be engaged in financial and economic issues learning in their communities and the region.

The project started on November 1st 2016 and will last until March 2017.

img_3908

The project is being implemented by “Armenian Center for Democratic Education” – CIVITAS non-governmental organization with the support of Savings Bank Foundation for International Cooperation (SBFIC) of Germany.

 

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.