Քաղաքացի նախագիծ-Սյունիք

Սույն թվականի օգոստոսի 14-16-ը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում անցկացվեց «Քաղաքացի նախագիծ. ժամանակակից քաղաքացիական կրթության մոտեցումների խթանումը Հայաստանում` միջին և ավագ դպրոցներում» ծրագրի սեմինար-դասընթացի փուլը, որին մասնակցեցին մարզի տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների «Հասարակագիտություն» առարկան դասավանդող 30 ուսուցիչներ։

IMG_0344

Ծրագիրն իրականցվում է Դի-Վի-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» հկ-ի և Սիսիանի Մեծահասակների կրթության կենտրոնի կողմից։ Այն ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից։

Ծրագրի մեկնարկը տրվեց հուլիս ամսվա սկզբին, երբ գործընկեր երեք կազմակերպությունների ներկայացուցիչները  հանդիպումներ ունեցան Գորիս և Կապան քաղաքների Կրթության ազգային ինստիտուտի կենտրոններում՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և հասարակագիտության ուսուցիչների հետ, ներկայացրեցին «Քաղաքացի նախագիծ. ժամանակակից քաղաքացիական կրթության մոտեցումների խթանումը Հայաստանում` միջին և ավագ դպրոցներում» ծրագիրը:

IMG_0360

Վերապատրաստման փուլից հետո, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսուցիչներն իրենց դպրոցներում աշակերտական խմբերի հետ կաշխատեն համայնքային տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրման և նախագծերի կազմման վրա: Լավագույն նախագծերը ներկայացրած խմբերը կստանան փոքր դրամաշնորհներ` իրենց կողմից մշակված նախագծերը կյանքի կոչելու համար: Ծրագրի ողջ ընթացքում լավագույն մասնակցություն ցուցաբերած ուսուցիչների և աշակերտների խումբը ուսումնական այցով կմեկնի Գերմանիա՝ տեղի համայնքային հիմնախնդիրները ուսումնասիրելու և փորձի փոխանակման նպատակով:

IMG_0376

On 14-16 August of this year in Sisian the training part of “Project citizen. Fostering modern approaches of civic education in Armenian middle and high schools’’ project was implemented, where 30 teachers from different schools of the region took part.

The project is organized by three partner organizations which are DVV International branch office in Armenia, Armenian Center for Democratic Education-CIVITAS NGO and Sisian Adult Education Center. The project is being financed by German Ministry of Foreign Affairs.

IMG_0502

The project was launched in July 2016, when the representatives of the partner organizations had meetings in National Centers of Education in Goris and Kapan with teachers and heads of schools of the region and presented the “Project citizen. Fostering modern approaches of civic education in Armenian middle and high schools’’.IMG_0508

In September and October teachers will work with the learners on different community problems. The best schemes will get small grants to bring to life their ideas of community problem solution.

At the end of the project the best participants will make a study visit to Germany to study local community problems and exchange experience about solving them.

 

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.