ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ-ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԴՊՐՈՑԻ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն (Հայկական-ՍԻՎԻՏԱՍ)» հասարակական կազմակերպությունը ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ Երևանի դպրոցների «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար կազմակերպում է «Քաղաքացի նախագիծ» համայնքային հիմնախնդիրների ուսուցման ծրագիր՝ ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուղղվածությամբ:


«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն Երևան քաղաքի հասարակագիտություն առարկայի դպրոցի ուսուցիչներին հրավիրում է դիմել և մասնակցել «Քաղաքացի նախագիծ – ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման» դասընթացին, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 9-ից մարտի 11-ը։

Եռօրյա վերապատրաստման ընթացքում ուսուցիչները կուսումնասիրեն ֆինանսական բաղադրիչի բովանդակությունը, միաժամանակ հնարավորություն կունենան նորարարական մեթոդներով զարգացնելու դասերը և նախագծային ուսուցման աշխատանքներին ուղղված իրենց կարողությունները։

 

Եռօրյա վերապատրաստման ծրագրից հետո, ուսուցիչները կաշխատեն իրենց դպրոցների աշակերտների հետ։ Ծրագրի մասնակից աշակերտներն իրենց ուսուցիչների օգնությամբ ներկայացնելու են իրենց համայնքներում առկա ֆինանսատնտեսական խնդիրները։ «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» հասարակական կազմակերպության մասնագետների օգնությամբ բոլոր վեր հանված խնդիրների համադրմամբ կազմվելու է քաղաքականության առաջարկների փաթեթ: Այս փաթեթը ներկայացվելու է ծրագրի ավարտին կազմակերպվող փակման արարողությունում, որից հետո այն ուղարկվելու է խորհրդարանական խմբակցություններին և կառավարության համապատասխան մարմիններին՝ ի գիտություն։

«Քաղաքացի նախագիծ» ֆինանսատնտեսական հիմնախնդիրների ուսուցման ծրագրի նպատակն է նպաստել Երևան քաղաքի հանրակրթական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների, ինչպես նաև ավագ և միջին դպրոցի աշակերտների ֆինանսական գրագիտությանը, նախագծային աշխատանքների կարողությանը և «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» բաղադրիչի ավելի բովանդակալից դասավանդմանը:
Ծրագրին մասնակցությունը մրցակցային է։

Ծրագրին մասնակցելու համար կընտրվեն Երևան քաղաքի 30 դպրոցների թվով 30 հասարակագիտության ուսուցիչներ։
Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև սթ. փետրվարի 15-ը լրացնելով  հարցաթերիկը։

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.