Ծրագրեր

«Քաղաքացի նախագիծ»: Աշխարհի ավելի քան 60 երկրներում «Քաղաքացի նախագիծը» հորդորում է սովորողներին դառնալ ակտիվ քաղաքացիներ իրենց համայնքներում, ուսումնասիրել և ազդել հանրային քաղաքականության վրա։

Քաղաքացի նախագիծը իրականացվում է որպես Սիվիտաս միջազգային ծրագրերի մաս, ղեկավարվում է Քաղաքացիական կրթության կենտրոնի կողմից և որպես մոդել է ծառայում այն երկրների համար, որոնք փորձում են ընլայնել քաղաքացիական կրթության իրենց առարկայական ծրագրերը։ Կենտրոնը և իր համաշխարհային ցանցը հարմարեցնում են ծրագիրը առանձին երկրներին, վերապատրաստում են ուսուցիչներին, կազմակերպում սովորողների ծրագրերի ցուցահանդես և խթանում մասնակից ուսուցիչների և սովորողների իրականացրած ծրագրերի ազդեցության ուսումնասիրությունը։ Ավելին՝  www.civiced.org և www.projectcitizen.org։

Project Citizen: In more than sixty countries around the world, Project Citizen encourages students to become active citizens by monitoring and influencing public policy in their communities.

Project Citizen is implemented as part of Civitas International Programs, administered by the Center for Civic Education, and serves as a model civics program for countries working to transform or enhance their civic education curriculum. The Center and its worldwide network of Civitas partners create country-specific adaptations of Project Citizen, train teachers in their classrooms, showcase student projects, and promote research on the effects of the program on participating teachers and students. More about Project Citizen can be found: www.civiced.org and www.projectcitizen.org.

«Քաղաքացի նախագծի ամենամյա հանրապետական շնորհանդեսը» ամենամյա միջոցառում է, որի նպատակն է Քաղաքացի նախագիծ իրականացրած դպրոցների սովորողներին միավորել մեկ վայրում։ Միջոցառումը հնարավորություն է տալիս սովորողներին կիսվելու հանրային քաղաքականության մեջ իրենց ներգրավվածության փորձառությամբ, խորհուրդներ ստանալ ոլորտի փորձագետներից և տոնել իրենց նվաճումները ուսուցիչների, ծնողների, համայնքային առաջնորդների և այլ պաշտոնյաների հետ։

Քաղաքացի նախագիծը հեղափոխական նշանակություն ունեցող փորձառություն է ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների համար, և արժեքավոր գործիք, որի նպատակը քաղաքացիների նոր սերունդ պատրաստելն է, ովքեր իրավասու են, վստահ և հակված քաղաքացիական մասնակցությանն ու համայնքային զարգացմանը։ Ցուցահանդեսը նպատակ ունի փոխներգործուն քաղաքացիական կրթության ծրագրի միջոցով ակտիվորեն ներգրավել դեռահասներին իրենց համայնքային կյանքին։

Project Citizen National Showcase. The Project Citizen National Showcase is a milestone annual event meant to bring together Project Citizen schools and students who have implemented their community learning projects throughout a school year. The event provides students with an opportunity to share their community engagement and public policy learning experience with peers, get feedback from field experts and celebrate their achievements with teachers, parents, community leaders and other public officials.

Project Citizen is a life changing experience for both teachers and students and a valuable instructional tool whose primary purpose is to prepare a new generation of citizens who are competent, confident, and committed to civic participation and community development. The Showcase is a student festival event of an interactive civic education program designed to actively engage adolescents in the civic life of their communities.

«Հասարակագիտության դասավանդման ակտիվ մեթոդները» ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագիր է՝ քաղաքացիական  հասկացություններին և դասավանդման ակտիվ մեթոդներին նվիրված ինտենսիվ դասընթացների միջոցով։ Այն բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից.
1.  ակտիվ մեթոդների ուսուցում՝ հատուկ հասարակագիտության պահանջներին համապատասխան,

2. քաղաքացիական կրթության հիմնական հասկացություններ, ինչպես օրինակ ժողովրդավարության հիմունքներ, քաղաքացիություն, քաղաքական մշակույթ և ինքնություն։

Social Studies Active Methods is a flagship professional development program for teachers with intensive training in civic concepts and active methods. It comprises of two main components:

  1. active teaching and learning methods specific to social studies instruction;
  2. core concepts of civics such as foundations of democracy, citizenship, political culture and identity, etc.

«Դպրոցի ժողովրդավարական կառավարումը» նվիրված է դպրոցի վարչական ղեկավարների համար ծրագրային-նպատակասլաց գործունեություն ծավալելուն ուղղված դասընթացներ իրականցնելուն` հիմնվելով Եվրոպայի խորհրդի Կրթություն հանուն ժողովրդավարական քաղաքացիության և Մարդու իրավունքների կրթության կանոնադրության վրա։ Առարկայական ոլորտները ներառում են դպրոցի կառավարում, դպրոցի զարգացում, առարկայական ծրագրերի մշակում, դպրոցական առողջապահություն և անվտանգ կրթություն, համաուսումնական միջոցառումներ, պլանավորում և գնահատում, ինչպես նաև՝ դպրոց-համայնք հարաբերություններ։

Democratic School Governance (DSG). DSG focuses on training public education officials and school administrators on democratic school governance based on Council of Europe Education for Democratic Citizenship and Human Rights Education (EDC/HRE) Charter provisions. Subject areas include: school governance, professional development, curriculum development, school health and safety education, co-curricular activities, planning and assessment, and school-community relations.

Leave a Reply

«Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»ՀԿ.